Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «սուր հարցերը» քննարկել են դրական լույսի ներքո՝ ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «Ведомости»-ի հարցին՝ արդյոք Ալիևի հետ բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է Բաքվում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապված իրավիճակը, և եթե՝ այո, Ադրբեջանը պատրաս՞տ է նրանց ազատ արձակել։               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 5508

Մեկնաբանություններ